Երեւանի Գայի պողոտայում, թիվ 10 շենքի մոտ դեկտեմբերի 21-ին, ժամը 02.39-ին տեղի ուենցած պատահարի արդյունքում այրվել է BMW մակնիշի ավտոմեքենա:
Արտակարգ իրավիճակների լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.48-ին, մարվել` 03.02-ին:
Դեռեւս չպարզված հանգամանքներում էլեկտրական սյանն է բախվել եւ ամբողջությամբ այրվել Երեւան քաղաքի բնակիչ` 1984 թ. ծնված Հ. Հայրապետյանին պատկանող BMW մակնիշի 24 օտ 344 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով վարորդ Հ. Հայրապետյանը ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ` ինքնուրույն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:


























