Պարզվել է դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամը 22:30-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Ինչպես Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխվել ՎԱԶ-2102 մակնիշի 36 ԼԼ 169 համարանիշի մեքենայի վարորդ, Սպիտակ քաղաքի բնակիչ, 25-ամյա Մնացական Հովակիմյանը եւ ուղեւոր, 26-ամյա Տարոն Ավետիսյանը: Հիվանդանոցային համալիրի բժիշկ տրավմատոլոգ Գեւորգ Քարամյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Տարոն Ավետիսյանն ստացել է աջ ոտնաթաթի սալջարդ, իսկ վարորդը` Մնացական Հովակիմյանը` կողի կոտրվածք, սալջարդ վերք դեմքին:
Նշենք, որ «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայից որեւէ մեկը հիվանդանոց չէր տեղափոխվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կիլոմետրում, դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամը 22:20-ի սահմաններում, միմյանց են բախվել «Մոսկվիչ-2141» մակնիշի 64 OԼ 448 համարանիշի եւ «ՎԱԶ-2102» մակնիշի 36 ԼԼ 169 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հաղորդել էր NEWS.am-ի թղթակիցը, երկու ավտոմեքենաների վարորդներն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Դեպքի վայրում աշխատել են փրկարարները, ճանապարհային ոստիկանության Լոռիի ճանապարհային ոստիկանները: ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պետ Արա Կարապետյանը: Փրկարարական աշխատանքները ղեկավարել է Լոռիի մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը:
Նշենք նաեւ, որ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան արքայանարինջ (կորոլյոկ) է տեղափոխելիս եղել:
Նախնական տվյալներով, վթարի մեղավորը եղել է «Մոսկվիչ»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակած գոիտի, որի հետեւանքով էլ տեղի է ունեցել բախումը:



























