Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունն ու ԱԻՆ-ը հայտարարում են, որ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում կա քարաթափման վտանգ:
Շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով, 2011 թվականի դեկտեմբերի 21-24-ին նշված տեղամասում գործելու է միայն մեկ երթեւեկամասը, իսկ դեկտեմբերի 24-ին` պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթեւեկության համար: Տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ Մ-6 -Դսեղ-Մարց-Մ-6 ճանապարհով:
«Խցանումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք ավտովարորդներին` այդ օրերին եւ հատկապես դեկտեմբերի 24-ին, զերծ մնալ նշված տեղամասով երթեւեկելուց»,-ասված է նրանց հաղորդագրության մեջ:




























