Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 282 կասկածյալի` արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ համազգային գործողության շրջանակում: Այս մասին X-ում գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Շուրջկալները, որոնք շարունակվում են վերջին հինգ օրերին, իրականացվել են 51 նահանգներում։ Գործողությունը տեղի է ունեցել նաեւ Ստամբուլ, Անկարա եւ Դիարբեքիր քաղաքներում, նշել է նախարարը։
Գործողության շրջանակում առգրավվել են նաեւ մի քանի միավոր զենք եւ «թվային նյութերի մեծ քանակություն», ավելացրել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը։





























