Ավստրալիայի Ջեյմս Քուքի համալսարանի գիտնականները բեկում են մտցրել Բենեթի կենգուրուի (Dendrolagus bennettianus)՝ մոլորակի ամենաանորսալի պարկավորներից մեկի, ուսումնասիրության մեջ:
Բենեթի կենգուրուն, ի տարբերություն ցամաքային ազգակիցներից, իր կյանքն անցկացնում է Ավստրալիայի և Նոր Գվինեայի արևադարձային անտառների ծառերի կատարներին՝ սնվելով տերևներով և լիանաներով, հայտնում է Naked Science-ը։ Նրանք հազվադեպ են իջնում գետնին, ուստի մինչև վերջերս կենդանաբանների համար բավականին դժվար էր դրանց ուսումնասիրելը: Եվ ահա, օգնության հասան նոր տեխնոլոգիաները։
Հետազոտողների խումբը ջերմազգայուն անօդաչուներ է օգտագործել հազվագյուտ կենդանիներին հայտնաբերելու համար, ինչը հնարավորություն է տվել կենգուրուներին նկատել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք թաքնված են եղել սաղարթների հետևում: Այսպես, մեկ ժամից պակաս թռիչքի ընթացքում հաջողվել է հայտնաբերել վեց առանձնյակ, ինչը անհասանելի արդյունք է ավանդական մեթոդների համար:
Անօդաչու սարքերով անտառների սկանավորումը թույլ կտա ոչ միայն հետևել Բենեթի կենգուրուի կյանքին, այլև հնարավորություն կտա բավականին ճշգրիտ գնահատել դրա պոպուլյացիայի չափը:





























