Այսօր` դեկտեմբերի 22-ին, էներգետիկայի աշխատողների մասնագիտական տոնն է: Այդ առթիվ ՀՀ վարչապետ Տիգրան սարգսյանը կառավարության նիստում շնորհավորեց նրանց` ասելով, որ 2011 թ. արդյունքները նրանց հպարտանալու առիթ են տալիս:
Նրա խոսքով, ոլորտում արձանագրվել է եւ ֆիզիկական ծավալների աճ, եւ արդյունավետության աճ, ինչի շնորհիվ էլեկտրաէներգիայի սակագները մնացել են անփոփոխ:




























