Շիրակի մարզում, այսօր` դեկտեմբերի 22-ի վաղ առավոտից առատ ձյուն է տեղում:
Առատ տեղումներ են, մասնավորապես, Աշոցքի շրջանում, Ամասիայում եւ Ջաջուռում:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճանապարհա-տրանսպորտային վարչության պատասխանատու Խաչատուր Խնձրցյանի փոխանցմամբ, այս պահին Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, թեեւ կան դժվարանցանելի ճանապարհներ:
Այս պահին, ճանապարհների դժվարանցանելի հատվածներում ձյան մաքրման աշխատանքներ են կատարվում:
Համեմատաբար թույլ են տեղումները Արթիկում, Երեւան- Գյումրի ճանապարհահատվածում կան թույլ տեղումներ, նաեւ մառախուղ, ուստի վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել զգույշ:




























