ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 3-ին կհանդիպի ազգային անվտանգության իր թիմի հետ՝ քննարկելու եւ, հնարավոր է, քայլեր ձեռնարկելու Ուկրաինայի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։
Նրա խոսքով՝ միջոցների համալիրը կարող է ներառել Կիեւին ԱՄՆ նախորդ վարչակազմի հետ համաձայնեցված ռազմական օգնության կանգնեցումը կամ դադարեցումը։





























