Ուկրաինան ուղիներ է փնտրում փոխարինելու ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը` Սպիտակ տանը կոնֆլիկտի ֆոնին։ Այս մասին գրում է ամերիկյան Forbes ամսագիրը։

Հաղորդվում է, որ Ուկրաինան փորձում է փոխարինել ամերիկյան արտադրության իր ամենակարևոր զենքերը, ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերը, Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումից հետո, որն ավարտվել է վիճաբանությամբ:

«Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի ապաամերիկանացման գործընթացը սկսվել է։ Այն, անկասկած, թափ է հավաքելու», - նշվում է հոդվածում։