Սա ամենավատ հայտարարությունն է, որ Զելենսկին կարող էր անել, և Ամերիկան դա երկար չի հանդուրժի: Դրա մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նման կերպ Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի այն հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանի հետ պատերազմը շուտ չի ավարիտվի
«Սա այն է, ինչ ես ասում էի, այս տղան չի ցանկանում, որ խաղաղություն լինի, քանի դեռ նա վայելում է Ամերիկայի աջակցությունը, և Եվրոպան Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ուղղակիորեն ասաց, որ առանց Միացյալ Նահանգների իրենք այդ աշխատանքը չեն կարող շարունակել:
Երևի Ռուսաստանի դեմ ուժի ցուցադրման առումով լավագույն հայտարարությունը չէ։ Ի՞նչ են նրանք մտածում», - գրել է Թրամփը։





























