2011թ հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանում ըստ առանձին հանցատեսակների խմբերի, գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը 15477 է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից: Ստորեւ ներկայացնում ենք հանցագործությունների ընդհանուր պատկերը եւ տեսակները 2010թ-ին:
Այսպիսով 15477 հանցագործություններից ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը 6645 է, միջին ծանրության` 3527, ծանր` 5008, առանձնապես ծանր` 297, հանցագործությունների ընդհանուր քանակից` կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ` 66, որոնցից մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործություններ` 3432-ն են: Հիշյալ ժամանակահատվածում կատարվել է 41 սպանություն, 27 սպանության փորձ, 1353 դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառել, որից ծանր` 167-ը: Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 82 է, որից բռնաբարություն եւ բռնաբարության փորձ 15, մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործություններ 1929:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները 3487-ն են, բանդիտիզմ` 1, հրազեն, ռազմամթերք պատրաստելը եւ ապօրինի շրջանառությունը` 475, ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը` 883, որից` մահվան ելքով 182, խուլիգանություն` 373, որից`կատարվել է զենքի գործադրմամբ 45, թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ` 1524, որից` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` 1518, դրանից իրացնելու նպատակով` 791, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ` 231:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները` 5392-ն են: Պետական կամ հանրային գույքի հափշտակություններ` 410, որից`ավազակություն 1, գողություն` 234, խարդախություն 107, յուրացում կամ վատնում` 68: Անձնական գույքի հափշտակություններ` 4627, որից ավազակություն` 106, կողոպուտ` 249, գողություն 3430, դրանից բնակարանային` 1156, խարդախություն` 755, յուրացում կամ վատնում` 87, տրանսպորտային միջոցներ փախցնելը` 60, սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ` 295:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն 896-ն են, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը` 94, տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ` 802, պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ` 2223:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության 1 դեպք, պաշտոնեական լիազորություններ չարաշահելու եւ անցնելու 62 դեպք, կաշառք ստանալում, տալու, կաշառքի միջնորդություն անելու 60 դեպք, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 65 դեպք, պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների 2035 դեպք:
Հանցագործությունների ընդհանուր քանակից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը 638 է:



























