Միացյալ Նահանգները կտրել է կապի ալիքը բարձր շարժունակ HIMARS հրթիռային համակարգի ուղղորդման համար, տեղեկացրել է The Economist պարբերականի արտասահմանյան թղթակից Օլիվեր Քերոլը։
«Կիեւի ժամանակով ժամը 14:00-ին Ամերիկան անջատել է հետախուզության հետ կապի հիմնական ուղին: Մինչ այդ՝ HIMARS-ի ուղղորդման տվյալները։ Ուկրաինան նաեւ իրական ժամանակում տեղեկատվություն չի ստանում հեռահար հարվածների մասին»,- գրել է լրագրողը Х սոցցանցում։
Ավելի վաղ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտնել էր Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարեցման մասին։ Այս մասին տեղեկացրել է Fox News հեռուստաալիքի լրագրող Ջեքի Հայնրիկը։
«Նկատի է առնվում դադարը ռազմաճակատում, հետախուզության ճակատում, որպեսզի բոլորը խաղաղության հաստատման պատասխանատվության կանչվեն»,- գրել է նա X-ում:
Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրաժարվել է նշել՝ արդյոք հետախուզական տվյալների փոխանակման դադարն Ուկրաինայի հետ կրում է մշտական, թե ժամանակավոր բնույթ։





























