ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներն արդեն աշխատում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացման հնարավոր տարբերակների վրա, ներառյալ նավթի գների սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով այս պլանների քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
Ինչպես գրում է գործակալությունը, Ուկրաինայի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքների քննարկումներն առայժմ դադարեցվել են։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարությամբ եվրոպացի առաջնորդները պատրաստում են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու սեփական առաջարկը, նշում է Bloomberg-ը։ Դրա խոսքով՝ այս շաբաթ Փարիզում պետք է հանդիպեն եվրոպական պաշտպանության նախարարությունների ղեկավարները՝ քննարկելու Ուկրաինայի հարցը։
Մարտի 3-ին Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է հակառուսական պատժամիջոցների վերացման հնարավորությունը։ Reuters-ի աղբյուրները դա կապում են Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու և ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու՝ Թրամփի ցանկության հետ։ Նրանց կարծիքով՝ ԱՄՆ պատժամիջոցները կարող են անհապաղ չթուլանալ։ Ավելին, պարզ չէ, թե դրա դիմաց ինչ կարող է պահանջել Վաշինգտոնը։





























