Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է, որ ուկրաինական բանակը մնում է Ուկրաինայի «անվտանգության գլխավոր երաշխիքը», և Փարիզը դեմ կլինի «ուկրաինական բանակի ցանկացած ապառազմականացմանը»։
Լեկորնուն ելույթ է ունեցել Փարիզում Պաշտպանության և ռազմավարության ֆորումի բացման ժամանակ, որտեղ երեքշաբթի ավելի ուշ ելույթ կունենա նաև նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս ֆորումի շրջանակում, ինչպես հայտարարվել է, պետք է կայանա եվրոպական երկրների շտաբների ղեկավարների հանդիպումը՝ նաև Մակրոնի մասնակցությամբ, որին հնարավոր կլինի քննարկել նրանց մասնակցությունն Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ գործողությանը։
Մոսկվան կտրականապես դեմ է ուկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի երկրներից զորքերի՝ ցանկացած կարգավիճակով ներկայությանը։
Լայնածավալ պատերազմի առաջին իսկ օրվանից Վլադիմիր Պուտինը պահանջում է Ուկրաինայի «ապառազմականացում», ինչը Կիևի համար նույնպես անընդունելի է։





























