«Գյումրի-գարեջուր» ընկերությունն, ի դեմս Միսակ Բալասանյանի, գործընկերությամբ «Շանթ» հեռուստաընկերության, այսօր` դեկտեմբերի 23-ին, Գյումրիի երկու եւ երեք միակողմանի ծնողազուրկ երեխաներ խնամող անօթեւան ընտանիքներին բնակարաններ է նվիրել:
Այս ընտանիքների մասին տեսանյութեր էր հրապարակել «Շիրակ կենտրոնը» «Գյումրի. Անօթեւան ընտանիքներ» եւ «Գյումրի. Անտուն եւ անտեսված որբ երեխաներ»խորագրերով:
Այս ընտանիքները ընդգրկված չեն աղետի գոտում երկրաշաժի հետեւանքով բնակարան կորցրածների ցուցակում եւ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
Առաջին բնակարանի բանալիները Էլմիրա Թամազյանի մանկահասակ 3 երեխաներին հանձնել է Ձմեռ պապը, իսկ երկրորդի դեպքում տան բանալիները երկու անչափահաս երեխաներ խնամող Գայանե Ավագյանին տրվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցում, որտեղ նա բուժվում է դեկտեմբերի 21-ին Գյումրի-Երեւան ճանապարհին, Մարալիկի ոլորաններում «ԳԱԶԵԼ»-ի շրջվելուց ծանր վնասվածքներ ստանալու պատճառով:
Հիշեցնենք, որ մեկ այլ` «Զրկել են նպաստից` մատնելով սովի եւ ցրտահարության» տեսանյութի հերոսին էլ նախորդ ամիս բնակարան էր նվիրել արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից մեկը:




























