Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը շուտով կլքի պաշտոնը, ողջունել է Ջիդայում ձեռք բերված հրադադարի առաջարկը, սակայն ընդգծել է, որ մնացածը Վլադիմիր Պուտինի գործն է։ Շոլցը իր արձագանքը տեղադրել է Х սոցցանցում։

Գերմանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 30-օրյա հրադադարի գաղափարը կարեւոր եւ ճիշտ քայլ է Ուկրաինայի համար արդար խաղաղության հասնելու նպատակով։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային եւ ԱՄՆ-ին եւ ողջունում ենք Ջիդայի առաջարկները: Հիմա գործը հասել է Պուտինին»,- ասել է Օլաֆ Շոլցը:

Հիշեցնենք, որ սաուդյան Ջիդա քաղաքում մարտի 11-ին կայացած հանդիպման արդյունքներով Ուկրաինան համաձայնել է անհապաղ 30-օրյա զինադադար մտցնելուն, եթե Ռուսաստանը նույնպես դիմի այդ քայլին։