Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում։

Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Flightradar սերվիսի տվյալներին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ԱՄՆ բանակցողներն ուղղվում են դեպի Ռուսաստան, որտեղ նախատեսված են նրանց շփումները ռուս պաշտոնակիցների հետ։