Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Berliner Zeitung թերթի բացառիկ հարցազրույցում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։

«Նախագահ Պուտինը փորձում է թուլացնել Եվրամիությունն այս պահին իր տրամադրության տակ գտնվող միջոցներով»,- ասել է նա։

Հարցին, թե Պուտինը հարձակվելու է բալթյան երկրների, Գերմանիայի եւ Լեհաստանի վրա, Մերկելը պատասխանել է, որ «ռուսական ռազմական դոկտրինի մի մասն այլ երկրներին թուլացնելն է»։

Սակայն նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանի շահերը։

«Նա ոչ մի արդարացում չունի այլ երկրի վրա հարձակվելու համար: Բայց պետք է խոսել Ռուսաստանի շահերի մասին»,- ասել է Գերմանիայի նախկին կանցլերը։

Նրա կարծիքով՝ Պուտինը շատ մտահոգված է ճանաչման հարցով, «հատկապես Ամերիկայի կողմից»։

Նրա կարծիքով՝ այս մտածելակերպը սկիզբ է առել սառը պատերազմի ժամանակներից։

Նրա համար կարեւոր տերությունները ոչ թե Գերմանիան է կամ ԵՄ-ը, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգները, իրական մեծ տերությունը։

Նախկին կանցլերը պարզաբանել է, որ դեռ հնարավոր չէ հստակ ասել՝ արդյո՞ք Թրամփը կանցնի Պուտինի կողմը։

«Սակայն այն փաստը, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ համատեղ Օվալաձեւ գրասենյակի նիստից ընդամենը մի քանի օր առաջ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունեց բանաձեւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ, շատ զարմանալի եւ հատկանշական է»,- ընդգծել է Գերմանիայի նախկին կանցլերը։