Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Ուկրաինայի հարցով վիրտուալ գագաթաժողովի նախօրեին հայտարարություն է տարածել, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագրի հետ «խաղերի» մեջ, հայտնել է BBC News-ը։

«Մենք չենք կարող թույլ տալ նախագահ Պուտինին խաղեր տալ նախագահ Թրամփի համաձայնության հետ»,- նշվել է նրա հայտարարությունում:

«Կրեմլի կողմից նախագահ Թրամփի հրադադարի առաջարկի լիակատար անտեսումը միայն ցույց է տալիս, որ Պուտինը հավատարիմ չէ խաղաղությանը»,- ավելացրել է Սթարմերը:

Նրա խոսքով, եթե ​​Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ, ապա մենք պետք է պատրաստ լինենք վերահսկել հրադադարը՝ համոզվելու համար, որ դա լուրջ եւ տեւական խաղաղություն է։

«Իսկ եթե ոչ, ապա մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու եւ այս պատերազմի ավարտին հասնելու համար»,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։

«Մենք համաձայն ենք մարտական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց ելնում ենք այն բանից, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որը կհանգեցնի երկարատեւ խաղաղության եւ կվերացնի այդ ճգնաժամի նախնական պատճառները»,- ասել է Պուտինը։