ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կուրսկի մարզում զենքերը վայր դնելու ուկրաինական ուժերին ուղղված առաջարկը դեռ ուժի մեջ է, սակայն Կիեւի համար ժամանակը սպառվում է, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռ ուժի մեջ է,- պատասխանել է նա համապատասխան հարցին։- Նրանց ժամանակը կրճատվում է, ինչպես շագրենի կաշին»:

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ Պուտինն ուկրաինացի զինյալներին Կուրսկի մարզում երաշխավորել էր կյանք եւ արժանապատիվ վերաբերմունք զենքերը վայր դնելու եւ հանձնվելու դեպքում։ Սակայն որպեսզի դա տեղի ունենա, համապատասխան հրահանգը պետք է տա ​​Կիեւի ռազմաքաղաքական ղեկավարությունը, նշել է ՌԴ նախագահը։

Պուտինն այդ կերպ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին, որն առաջարկել է «խնայել» ուկրաինական կազմավորումները Կուրսկի մարզում։