Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը շաբաթ՝ մարտի 15-ին, հայտնել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) պետք է «անհապաղ եւ անվերապահորեն» վայր դնի զենքը, տեղեկացրել է Anadolu-ն։
«PKK ահաբեկչական կազմակերպությունը եւ նրա բոլոր ճյուղերը, որոնք գործում են տարբեր շրջաններում եւ տարբեր անուններով, անկախ գտնվելու վայրից, պետք է անհապաղ որոշում կայացնեն լուծարվել եւ անհապաղ եւ անվերապահորեն հանձնեն իրենց զենքերը»,- ասել է Գյուլերը։
Նրա խոսքով՝ «կազմակերպությունը, թեեւ ուշացումով, գիտակցել է, որ ահաբեկչությունը ոչ մի բանի չի հանգեցնի, որ իր գոյությունը հասել է վերջին, եւ որ նա այլ ընտրություն չունի լուծարվելուց բացի»։
«Վերջնական նպատակը, որին աջակցում է 85 մլն քաղաքացի, ահաբեկչությանը վերջ տալն է, ահաբեկչական կազմակերպությունները լիովին ոչնչացնելը եւ բոլոր սպառնալիքների վերացումը մեր երկրի համար»,- ավելացրել է Գյուլերը։
Հիշեցնենք, որ զենքը վայր դնելու պատմական կոչով առաջին անգամ հանդես է եկել PKK բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանը։
PKK-ն, իր հերթին, հայտարարել է անհապաղ հրադադարի մասին, բայց դրանից հետո թուրքական ուժերը սպանել են շարժման 26 անդամների Սիրիայում եւ Իրաքում։





























