Ուրբաթ օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ չեղյալ համարելով Բայդենի վարչակազմի 19 հրամանները, հայտնում է ABC News-ը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, նա չեղարկել է գենդերային քաղաքականության, աշխատանքային քաղաքականության և արդյունաբերության կանոնների վերաբերյալ հրամանները։

Այսպիսով, Բայդենի հրամանագրերի թիվը, որոնք Թրամփը չեղարկել է, հասել է մոտ 100-ի։

Ինքը՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, ժամանակին չեղարկել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի յոթ հրամանագրեր, որոնք ստորագրվել են 2020 թվականի մայիսից մինչև 2021 թվականի հունվարը։

Թրամփը մի շարք նախաձեռնություններ է ստորագրել Բայդենի երդմնակալությունից անմիջապես առաջ։