Պետդումայի Պետական շինարարության և օրենսդրության հանձնաժողովը խորհուրդ է տվել խորհրդարանի պալատին առաջին ընթերցմամբ ընդունել մինչև 20 հազար ռուբլի տուգանք սահմանող օրինագիծ՝ ավելի քան երեք ամիս ժամկետով նոր բնակավայր տեղափոխվելու մասին զինվորական հաշվառման և զինկոմիսարիատին չտեղեկացնելու համար, հայտնում է ТАСС գործակալությունը:
Փաստաթուղթը Պետդումա են ներկայացրել փետրվարին մի խումբ պատգամավորներ՝ Դումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ։ Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՌԴ օրենսգրքի 21.5-րդ հոդվածը (քաղաքացիների կողմից զինվորական հաշվառման պարտավորությունները չկատարելը) լրացնել նոր դրույթով. Ըստ այդմ՝ քաղաքացու կողմից երեք ամսից ավելի նոր բնակության վայր տեղափոխվելու մասին տեղեկությունը զինկոմիսարիատին կամ առաջնային զինվորական գրանցում իրականացնող մարմնին չհայտնելը, ենթադրում է վարչական տուգանքի նշանակում՝ 10 հազարից մինչև 20 հազար ռուբլու սահմաններում:
Ներկայում վերանշյալ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է տուգանք 1000 մինչև 5000 ռուբլի՝ գրանցմամբ չհաստատված նոր բնակավայր տեղափոխվելու մասին տեղեկություններ չտրամադրելու համար: Սակայն, ներկայիս ձևակերպումը չի նշում նոր վայրում գտնվելու տևողությունը: Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են հոդվածի առանձին մասով բացառել այս դրույթը և նոր պատժամիջոցներ սահմանել։ Պատգամավորների կարծիքով՝ օրինագծի ընդունումը զգալիորեն կբարձրացնի քաղաքացիների պատասխանատվությունը զինվորական հաշվառման պարտավորությունների կատարման համար։




























