Չինաստանի զորավարժությունները Թայվանի նեղուցում վճռական պատասխան են օտարերկրյա թողտվությանն ու «Թայվանի անկախության» աջակցությանը և լուրջ նախազգուշացում է Թայվանի անջատողական ուժերին, ըստ Xinhua գործակալության՝երկուշաբթի հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
Ըստ նրա՝ Չինաստանի զորավարժություններն անհրաժեշտ, օրինական և արդարացված միջոցներ են ազգային ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։
Մաո Նինգը նման հայտարարություն է արել՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Հաղորդվում է, որ Չինաստանի զինված ուժերը երկուշաբթի զորավարժություններ են անցկացրել Թայվանի նեղուցում: Ենթադրվում է, որ զորավարժությունները պայմանավորված են ՝ Թայվանի քաղաքականությանն առնչվող ԱՄՆ Պետքարտուղարության կայքի վերջին փոփոխություններին և Թայվանի անկախության կողմնակից ուժերի գործունեությանը:
Մաո Նինգը վերջերս հայտարարել է, որ ամերիկյան կողմը մի շարք սխալ գործողություններ է կատարել Թայվանի հարցում։ Մասնավորապես, ԱՄՆ Պետքարտուղարության կայքից հանել է «մեկ Չինաստան» սկզբունքն արտացոլող և «Թայվանի անկախությանը» չաջակցող արտահայտությունը, ինչը սխալ ազդանշան է հղում Թայվանի անջատողական ուժերին։
Մաո Նինգը միաժամանակ ընդգծել է, որ Թայվանի հարցը Չինաստանի հիմնարար շահերի հիմքում է, իսկ մեկ Չինաստան սկզբունքը չին-ամերիկյան հարաբերությունների հաստատուն հիմքն է։
«Թայվանի հարցում ոչ ճիշտ մոտեցումը կսասանի Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների հիմքերը», - ասել է նա՝ հավելելով, որ «Թայվանի անկախության» համար անջատողականությունը նույնքան անհամատեղելի է խաղաղության և կայունության հետ Թայվանի նեղուցի տարածաշրջանում, որքան կրակը ջրի հետ, և որ Թայվանի հարցով Չինաստանին զսպելը միայն անախորժություններ կառաջացնի։
Մաո Նինգը Միացյալ Նահանգներին կոչ է արել կատարել Թայվանի հարցով ԱՄՆ նախկին վարչակազմերի ստանձնած պարտավորությունները, դադարեցնել սադրիչ գործողությունները, որոնք հատում են կարմիր գծերը և ավելի զգուշությամբ կարգավորել Թայվանի հարցը՝ Թայվանի նեղուցում խաղաղությանն ու կայունությանը չվնասելու և Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները չվնասելու համար։





























