Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը արձագանքել է լիբանանա-սիրիական սահմանի վերջին զարգացումներին՝ բանակին հրամայելով դիմակայել Սիրիայի ազատագրության կազմակերպության (Լևանտի ազատագրության կազմակերպություն՝ հա՛յ-աթ թահրիր աշ-շամ) ագրեսոր ուժերին սահմանի սիրիական կողմից։ Դրա մասին հայտնել է Mehrnews-ը։
«Ես հրամայել եմ լիբանանյան բանակին արձագանքել կրակի աղբյուրներին», -հայտարարել է նախագահ Ժոզեֆ Աունը սիրիական ագրեսիվ զինված խմբավորումների հետ բախումների մասին։
«Այն, ինչ կատարվում է երկրի արևելյան և հյուսիսարևելյան սահմաններում, չի կարող շարունակվել», - հայտարարել է Աունը։
Նա հավելել է, որ Լիբանանի արտգործնախարարին խնդրել է կապ հաստատել իր սիրիացի գործընկերոջ հետ՝ ճգնաժամը կարգավորելու համար։
Տեղական լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիրիայի հետ սահմանին գտնվող Հաուշ ալ-Սայեդ Ալի քաղաքի վրա թաքֆիրական խմբավորումների հարձակումների արդյունքում երկու մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են:





























