Սպիտակ տան պաշտոնյաները հստակ հասկացրել են, որ Ռուսաստանը, անշուշտ, կպահի Ղրիմը, եւ ենթադրել են, որ նա կստանա իրեն պատկանող գրեթե ողջ տարածքը, գրել է The New York Times-ը։
Թրամփի վարչակազմն արդեն հասկացրել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանը կվերահսկի այն հողերը, որոնք արդեն վերահսկում են նրա զորքերը, այդ հողերը կազմում են Ուկրաինայի մոտ 20 տոկոսը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնականներն ասել են, որ անհանգստացած են, որ Թրամփը կարող է աջակցել Պուտինի այլ ցանկություններին Ուկրաինայի որոշ մասերի, հնարավոր է՝ ներառյալ Օդեսայի կարեւորագույն նավահանգստի հարցում:
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթցը հանգստյան օրերին ասել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները պրագմատիկ կլինեն։
Նա հայտնել է, որ բանակցությունների ամենակարեւոր արդյունքը պետք է լինի երեք տարվա դաժան պատերազմից հետո սպանությունների դադարեցումը:
Ուոլթցը եւ Թրամփի մյուս օգնականները քիչ են խոսում հրադադարի պայմանների մասին, սակայն ենթադրում են, որ դրանք երկրորդական են այդ ավելի մեծ առաքելության համեմատ:




























