ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, Երեւանի Ծարավ Աղբյուրի 61 հասցեում հայտնաբերել են գործող մթերային խանութ, որտեղ քաղաքացի Կարեն Ֆրանգյանն առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառվելու 2011թ. դեկտեմբերի 1-ից զբաղվում էր մանրածախ առեւտրով:

Բացի այդ, ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նուբարաշեն Բ-9 թաղամասի 14 տան բնակիչ Հակոբ Հովսեփյանը իրականացնում է կահույքի ապօրինի արտադրություն: Արտադրամասը գործել է առանց համապատասխան պետական գրանցման:

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները  Վանցյան 61Ա հասցեում հայտնաբերել են քաղաքացի Ռոբերտ Աստվածատրյանին պատկանող կոշիկի ապօրինի արտադրամաս:

Վերոհիշյալ գործերով իրականացվում է վարչական վարույթ` անօրինական գործունեության հետեւանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտելու համար: