ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պետք է ստանա Գրենլանդիան», հաղորդում է CNN-ը։
«Մեզ պետք է Գրենլանդիան, սա շատ կարևոր է միջազգային անվտանգության համար»,- ասել է նա։
Թրամփը պնդել է, որ Գրենլանդիայի վերահսկողությունը խաղաղության խնդիր է «ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի» համար:
Նա հավելել է, որ Դանիան և Եվրամիությունը հասկանում են տարածքի վերաբերյալ իր տեսակետները և զգուշացրել. «Իսկ եթե չհասկանան, մենք պետք է դա բացատրենք նրանց»:





























