Նավթի գինը երկուշաբթի շարունակում է իջնել այն բանից հետո, երբ ուրբաթ հասել էր 2021-ից ի վեր ամենացածր մակարդակին՝ արտաքին առեւտրային քաղաքականության մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր քայլերի, ինչպես նաեւ ՕՊԵԿ+-ի որոշումների ֆոնին:
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 1,73 դոլարով (2,64 տոկոս)՝ հասնելով 63,85 դոլարի մեկ բարելի դիմաց։ Ուրբաթ Brent-ն էժանացել է 4,56 դոլարով (6,5 տոկոս)՝ հասնելով 65,58 դոլարի, նվազագույնին 2021թ. օգոստոսից ի վեր։
WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 1,62 դոլարով (2,61 տոկոս)՝ հասնելով 60,37 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը նվազել է 4,96 դոլարով (7,4 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 61,99 դոլարի՝ նվազագույնին 2021թ. ապրիլից ի վեր։




























