Հռոմի Ֆրանցիսկոս պապը ընդունել է հանրահայտ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի հերոսական առաքինությունները եւ սրբադասել է նրան, տեղեկացրել է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Կարդինալ Մարչելո Սեմերարոյի մոտ ընդունելության ժամանակ Հռոմի պապը արտոնել է հրապարակել վեց մարդու վերաբերյալ հրամանագրերը, ներառյալ Գաուդիին, ինչը թույլ է տվել նրանցից յուրաքանչյուրին առաջ ընթանալ սրրբադասման ճանապարհին։
«Աստվածային ճարտարապետ» Անտոնիո Գաուդի-ի-Կորնետը, որը ծնվել է 1852թ., 1883թ. ստանձնել է Բարսելոնայի Սուրբ Ընտանիքի (Սագրադա Ֆամիլիա) բազիլիկի նախածի ղեկավարությունը։
Նա ձգտում էր արվեստը վերածել Տիրոջ փառաբանության օրհներգի եւ իր առաքելությունն էր համարում ճանաչել Աստծուն եւ մոտեցնել Նրան մարդկանց։ 1926թ. հունիսի 7-ին նա ընկել է տրամվայի տակ։ Այդպես էլ ինքնությունը չպարզված՝ նա հասցվել է Սանտա Կրեու հոսպիտալ՝ աղքատների քաղաքային հիվանդանոց։
Վերջին խորհուրդների ընդունումից հետո նա երեք օր հետո՝ հունիսի 10-ին մահացել է։
Նրա հուղարկավորությանը ներկա է եղել մոտ 30 000 մարդ։





























