Հնագետները երկար ժամանակ ենթադրում էին, որ Իռլանդիայում քարե դարի դամբարանները կառուցվել են թագավորական ընտանիքի համար: Սակայն 5 000 տարվա վաղեմություն ունեցող գերեզմաններում հայտնաբերված 55 կմախքների նոր ԴՆԹ վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք եղել են ոչ թե իշխող դինաստիայի, այլ տեղի բնակիչների համար:

Իռլանդական նեոլիթյան ժամանակաշրջանում, որը տեւել է մոտավորապես մ.թ.ա. 3900-2500թթ., մարդիկ կառուցել են «մեգալիթյան հուշարձաններ»՝ մեծ քարե կառույցներ, որոնցում մարդկային ոսկորներ եւ դիակիզված մնացորդներ են եղել:

Չնայած հուշարձանները հստակ նշում են թաղման վայրերը, հնագետները վիճում են, թե ով է թաղվել դրանցում, եւ արդյոք դամբարանները ծառայել են այլ նպատակների, օրինակ՝ ծեսերի, արարողությունների կամ ներկայացումների համար։

ԴՆԹ վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք կառուցել են այս հուշարձանները, վաղ շրջանի ֆերմերներ են եղել, որոնք անասուններ են պահել եւ հացահատիկ աճեցրել: Եզրակացվել է նաեւ, որ այդ դամբարանները կառուցվել են հին էլիտար դինաստիաների համար, որոնք արնապիղծ՝ ինցեստային ամուսնություններ են կնքել:

Սակայն ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Cambridge Archaeological Journal-ում, ենթադրում է, որ հնագետները կարող էին սխալվել գերեզմաններում թաղված մարդկանց ինքնության եւ նրանց հարաբերությունների հարցում:

Հետազոտության գլխավոր հեղինակ Նիլ Քարլինը նշել է, որ մեգալիթյան հուշարձանները կարող են լինել ոչ թե թագավորական գերեզմաններ, այլ վայրեր, որտեղ մարդիկ հավաքվում էին տարվա տարբեր ժամանակներում՝ աշխատելու, տոնելու եւ թաղելու իրենց մահացածներին:

Եվ այդ հասարակությունը շիրիմները կառուցել է ավելի պարզ թաղման չորսդարյա սովորույթներից հեռանալուց հետո, նշվել է հետազոտությունում:

Հնագետները նույնականացրել են չորս տարբեր տեսակի հնագույն գերեզմանատեղիներ Իռլանդիայում, ներառյալ երեք պարզ տիպեր, որոնք օգտագործվել են վաղ նեոլիթյան ժամանակաշրջանում, եւ չորրորդ տիպը, որը կոչվում է «զարգացած անցողիկ դամբարան», որը առաջացել է մ.թ.ա. 3300թ.: Անցողիկ դամբարանները բաղկացած էին մեծ կլոր թմբից, ուր կարելի էր մտնել քարե միջանցքով:

Դրանք ավելի մեծ են, քան Սթոունհենջը եւ եգիպտական բուրգերը, եւ դրանցից շատեր մինչ այժմ զարդարում են Իռլանդիայի լանդշաֆտը։