Սաուդյան Արաբիայի NEOM տարածքի զարգացման գործակալության գլխավոր գործադիր տնօրեն Ջայլս Փենդլթոնը նոր լուսանկար է հրապարակել «Հայելային գիծ» (The Mirror Line) հորիզոնական երկնաքերի հավակնոտ նախագծի շինհրապարակից։
Փենդլթոնի լուսանկարում երևում է, որ աշխատողներն արդեն լցնում են բետոնե հիմքը երկնաքեր քաղաքի մի մասի համար, որը, ինչպես սպասվում է, մի օր կունենա 200 մետր լայնություն, 500 մետր բարձրություն և 170 000 մետր երկարություն, հաղորդում է Naked Science-ը։
Mirror Line-ի մի քանի հատվածներում հիմքի ստեղծման աշխատանքներն ավարտվել են, և երկնաքերն այժմ սկսում է վեր բարձրանալ:





























