Նավթի գինն իջել է աճուրդներում, քանի որ ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացը թուլացրել է առաջարկի հնարավոր սահմանափակումների վերաբերյալ մտահոգությունները, հաղորդել է Trading Economics-ը: Սակայն թրեյդերները շարունակում են անհանգստանալ համաշխարհային տնտեսության եւ էներգիայի պահանջարկի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային պատերազմի ազդեցությունից:

Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 1,13 դոլարով (1,7 տոկո)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 66,83 դոլարի։ WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում նվազել են 1,09 դոլարով (1,7 տոկոս)՝ հասնելով 62,92 դոլարի մեկ բարելի դիմաց։

Զատկի հետ կապված՝ ուրբաթ օրը առեւտուր չի եղել։