ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը կարող են խորացնել դեղերի պակասը ԱՄՆ-ում, այդ թվում՝ հանգեցնել քաղցկեղի դեմ դեղամիջոցների պակասի, գրել է Financial Times-ը՝ վկայակոչելով դեղագործական ոլորտի պաշտոնյաներին։
«Ջեներիկ դեղեր արտադրողները նախազգուշացրել են, որ դեղագործական ապրանքների նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերը կարող են հանգեցնել դեղերի, այդ թվում՝ քաղցկեղի բուժման դեղամիջոցների պակասի,»,- գրել է պարբերականը։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է թերթը, դեղերի պակասն արդեն 2024թ. առաջին եռամսյակում հասել է ռեկորդային ցուցանիշների, երկրի առողջապահական համակարգը տուժում է ցածր եկամտաբեր դեղերի պակասից։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ներկրվող դեղերի զգալի մասն արտադրվում է Հնդկաստանում, իսկ ակտիվ բաղադրիչները հաճախ գնում են Չինաստանից։
Թերթը հիշեցրել է, որ ամերիկյան նոր մաքսատուրքերը դեռ չեն ազդել դեղագործական ապրանքների վրա, սակայն Թրամփը նախազգուշացրել է, որ նախատեսում է դրանք տարածել դեղագործական արդյունաբերության վրա։
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ այլ երկրներից ներմուծվող ապրանքների վրա «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին, ինչի արդյունքում Չինաստանը ենթարկվել է ամենաբարձր ցուցանիշներից մեկի ազդեցությանը՝ ընդհանուր 54 տոկոս։ Սա հանգեցրել է երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմի կտրուկ սրմանը։ Ներկայում ԱՄՆ չինացի արտահանողների մաքսատուրքը հասել է 145 տոկոսի, իսկ Չինաստան ամերիկյան մատակարարների համար՝ 125 տոկոսի:




























