Եվրամիությունը դիտարկում է մեթանի արտանետումների վերաբերյալ կանոնակարգերի մեղմացումը՝ ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի (LNG) գնումները խթանելու համար, առեւտրային պատերազմը կանխելու նպատակով: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Տարեսկզբից Բրյուսելը նավթ եւ գազ ներկրողներից պահանջել է մոնիթորինգ իրականացնել եւ տեղեկացնել եվրոպական կարգավորող մարմիններին մեթանի հնարավոր արտանետումների մասին, որոնք կապված են էներգառեսուրսների գնման հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է ներմուծման մաքսատուրքերը սահմանել մինչեւ 10 տոկոս օտարերկրյա ապրանքների համար՝ առանց բացառությունների դաշնակիցների, այդ թվում՝ ԵՄ-ի համար։ Նա նման սցենար է նախատեսում այն դեպքում, եթե Բրյուսելը չմեծացնի ամերիկյան նավթի ու գազի գնումների ծավալը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ ԵՄ-ը դիտարկում է պարտավորությունների հնարավորությունը ամերիկյան ՀԲԳ գնումների մեծացման մասին՝ մաքսատուրքերից խուսափելու համար։





























