Բարսելոնայի գիտնականները համակարգչային մոդելավորման միջոցով մեր մոլորակի պատմության մեջ ամենահզոր ջրհեղեղը վերստեղծելու համար: Մասնագետների հաշվարկներով՝ դա տեղի է ունեցել Միջերկրական ծովում մոտ 5 միլիոն տարի առաջ։ Արդյունքում ծովը մի քանի ամսվա ընթացքում սրընթացկերպով լցվել է ջրով։

19-րդ դարի գիտական ​​աշխարհում արդեն կար վարկած, որ 5-6 միլիոն տարի առաջ Միջերկրական ծովը գրեթե ամբողջությամբ ցամաքել է։ Իրադաձությունը «Մեսինայի ճգնաժամ»էր կոչվում։

1970-ական թվականներին Միջերկրական ծովի հատակում հորերի հորատումներ են կազմակերպվել։ Նման կերպ գիտնականները պարզել են, որ ծովի հատակի տակ մի քանի կիլոմետր հաստությամբ աղի զանգվածային շերտ կա։ Իսկ դրա վերևում՝ փոքրիկ լճերի քարացածությունների շերտ։

Փորձագետները եզրակացրել են, որ ծովի մակարդակն այսօրվա մակարդակից իջել է մեկ կիլոմետրով, գրնում է Planet Today-ը։ Դա տեղի է ունեցել տեկտոնական սալաքարների տեղաշարժի պատճառով, որի արդյունքում ծովը կտրվել է Ատլանտյան օվկիանոսից։ Շոգ եղանակի պատճառով ջուրը գոլորշիացավ՝ մակերեսին աղ թողնելով։ Ճգնաժամից փրկվել է բնիկ տեսակների շուրջ 11%-ը:

Աղի շերտի վերևում ընկած տիպիկ խոր ծովային նստվածքները, պատմում են հզոր ջրհեղեղի մասին: 2009 թվականի երկրաֆիզիկական հետազոտությունները ցույց են տվել, որ ջրի հանկարծակի և աղետալի ներհոսքի հետևանքով Ատլանտյան օվկիանոսի և Միջերկրական ծովի միջև հսկայական իջվածք է գոյացել:

Հարավային Սիցիլիայի ափին փորձագետները անսովոր, հարթեցված ոչ բնորոշ ցածր բլուրներ են հայտնաբերել: Մոդելավորման օգնությամբ հնարավոր է եղել հասկանալ, որ այս ձևը կարող էր հզոր ջրհեղեղի հետևանք լինել։

Մոդելը ցույց է տվել, որ սիցիլիական բլուրները գոյացել են 40 մետր խորությամբ 115 կմ/ժ արագությամբ շարժվող ջրի հոսքից։ Իր գագաթնակետին ջրհեղեղը 1000 անգամ ավելի շատ ջուր է տարել, քան ժամանակակից Ամազոնը, մոտավորապես վայրկյանում 13 միլիոն խորանարդ մետր ջուր:

Ըստ The Conversation-ի՝ գիտնականները եզրակացնում են, որ այդ պատմական ջրհեղեղը ամենամեծն էր մոլորակի ամբողջ գոյության ընթացքում։