Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ապրիլի 19-ին ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է։  

«Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է»,–NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ Շենգավիթի թաղապետարանից ձերբակալված մյուս աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը։

Հիշեցնենք՝ ապրիլի 19֊ին ԱԱԾ֊ն Հակակոռուպցիոն կոմիտեի հետ քննչական գործողություններ էր իրականացրել Շենգավիթի թաղապետարանում և երկու աշխատակցի ձերբակալել։