Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի շարք անձանց նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։ Նրանց թվում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը: Դրա մասին հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով ուկրաինական պետության ղեկավարի համապատասխան հրամանագրին։
Ըստ Ուկրաինայի նախագահի հրամանագրի՝ պատժամիջոցներ են սահմանվել հետևյալ անձանց նկատմամբ.
Ալեքսեյ Արեստովիչ (նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական, որը վերջերս խստորեն քննադատում է Ուկրաինայի իշխանություններին։ Նա հայտնի է մի շարք սկանդալային հայտարարություններով, աորոնց թվում՝ այն պնդմամբ, որ 2023 թվականին ՀՕՊ-ի խոցած ռուսական հրթիռը հարվածել է Դնեպրի մի տան),
Ստանիսլավա Բերնվալդ (ռուս լրագրող),
Կոնստանտին Բոնդարենկո (ռուսամետ ուկրաինացի քաղաքագետ),
Դմիտրի Վասիլեց (ռուսամետ հայացքներով հայտնի ուկրաինացի բլոգեր),
Անաստասիա Կաշևարովա (ռուս լրագրող),
Միրոսլավա Օլեշկո (ուկրաինացի բլոգեր, որը քննադատել է Ուկրաինայի ԶՈւ-ին և աջակցել Ռուսաստանին),
Պավլա Օնիշչենկո («Слобожанская сечь» «ազատագրական շարժման» հիմնադիր),
Ալեքսանդրա Սեմչենկո (Ուկրաինայում արգելված «Держава» կուսակցության փոխնախագահ, փախել է Ռուսաստան),
Ալեքսանդրա Սկուբչենկո (ուկրաինացի քաղաքական փորձագետ, որը հաճախ է հայտնվում ռուսական հեռարձակումներում):
Հրամանագրում նշվում է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է նմանատիպ պատժամիջոցների կիրառման հարցը քննարկել եվրոպացի գործընկերների և Միացյալ Նահանգների հետ։



























