ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Վարդերի այգում ելույթը սկսել է իր կաբինետի անդամներին անուն առ անուն գովաբանելով՝ սկսելով պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթից, որը, Թրամփի բնորոշմամբ, «հիանալի աշխատանք» է կատարել։

Նա չի հիշատակել ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցին, որն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ըստ ամենայնի, որ կհեռանա ԱՄՆ վարչակազմից։

Ուոլցը և Հեգսեթը ներգրավված էին Signal-ի չաթին առնչվող աղմկահարույց գործում, երբ ներգրավել էր The Atlantic-ի գլխավոր խմբագրին, իսկ Հեգսեթը Եմենում հութիների դեմ ռազմական գործողության մանրամասն ծրագրերին Signal-ի երկրորդ չաթում հաղորդակից է դարձրել նաև իր ընտանիքի անդամներին։

Թրամփը Ազգային աղոթքի օրվան նվիրված միջոցառման ժամանակ գովաբանել է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկին և այլոց։

«Մարկո, երբ ես խնդիր եմ ունենում, զանգահարում եմ Մարկոյին։ Նա լուծում է խնդիրը»,-ասել է Թրամփը Ռուբիոյի մասին։