Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Վատիկանում անցկացված հանդիպման առաջին արդյունքն է, ըստ РБК-Украина-ի՝  հայտարարել է Զելենսկին իր երեկոյան ելույթի ժամանակ։

«Համաձայնագիրը զգալիորեն փոխվել է նախապատրաստական ​​​​գործընթացում։ Այժմ դա իսկապես իրավազոր համաձայնագիր է, որը հնարավորություն է ստեղծում Ուկրաինայում բավականին ծանրակշիռ ներդրումների, և բացի դրանից՝ Ուկրաինայում արտադրության նշանակալի արդիականացման համար և, ինչը ոչ պակաս կարևոր է, մեր երկրում իրավական գործունեության արդիականացման առումով», -նշել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ նրա՝ համաձայնագրում նշվում է վերականգնման հիմնադրամի ստեղծման մասին, որը ներդրումներ կկատարի Ուկրաինայում։

«Մենք խոսել ենք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնագիր կնքելու մեր պատրաստակամության մասին՝ խոսել ենք Վատիկանում անցկացված հանդիպման ժամանակ։ Փաստորեն, մենք այժմ ունենք Վատիկանի հանդիպման առաջին արդյունքը, ինչն այն իսկապես պատմական է դարձնում»,-շեշտել է Զելենսկին։

Նա նշել է նաև, որ Թրամփի հետ հանդիպումը բովանդակալից էր և 100%-ով արդյունավետ։

«Շնորհակալություն եմ հայտնում ձեզ դրա համար։ Եվ ևս մեկ անգամ շնորհակալություն մեր ՝ ուկրաինական և ամերիկյան թիմերին։ Համաձայնագրի վրա աշխատանքը իսկապես պրոֆեսիոնալ էր, և չնայած բանակցությունները երբեմն դժվար էին, արդյունքը հզոր է»,-հավելել է նա։