«ОКБМ Африкантов»-ի թոփ-մենեջեր Վիտալի Պետրունինի խոսքով՝ «Ռոսատոմի» մասնագետները շարունակում են ակտիվորեն աշխատել խոստումնալից նախագծի վրա, որի շրջանակում կստեղծվի ջրածին արտադրող ատոմակայան։
Ներկայում ծրագիրը գտնվում է հետազոտության եւ զարգացման փուլում, սակայն տեխնիկական նախագիծը պաշտպանվել է դեռեւս 2024թ., հայտնել է «Տեխնոկուլտը»։ Ապագա կայանը կներառի երեք հիմնական բաղադրիչ՝ միջուկային հատված, հատուկ ջերմափոխանակման համակարգ եւ քիմիական գործարան:
Նշվել է նաեւ, որ «Ռոսատոմի» կառուցվածքի մաս կազմող «НИИ НПО ЛУЧ»-ի ինժեներներն արդեն ստեղծում են ջրածնի արտադրության գործարանի փորձնական մոդելը, իսկ մի փոքր ուշ խոստանում են գործարկել դրա փորձնական արդյունաբերական տարբերակը։
Դեռեւս 2023թ. ամռանը տեղեկություն հրապարակվեց, որ Թաթարստանի Մենդելեեւսկի շրջանում այս օբյեկտի շինարարությունը, ըստ պլանների, կսկսվի 2028թ. եւ կներառի չորս միավոր, որոնք կգործարկվեն 2035թ.։ Նախագծում ներդրումները կարող են հասնել 500 մլրդ ռուբլու։
Կայանի հաշվարկային հզորությունը տարեկան 400 հազար տոննա ջրածին է։ Հիմնական սպառողները կլինեն ամոնիումի քիմիական արտադրության օբյեկտները, որոնք արտադրում են կարբամիդ ամիակով։





























