Գերմանիան իր լրտեսական գործակալությանը նոր լիազորություններ է տվել՝ ընդդիմությանը լրտեսելու համար։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Սա ժողովրդավարություն չէ, սա քողարկված բռնապետություն է։ Իսկապես ծայրահեղականը ոչ թե վերջին ընտրություններում երկրորդ տեղը գրաված ժողովրդական AfD-ն է, այլ մահացու բաց սահմանների ներգաղթային քաղաքականությունը, որին AfD-ն դեմ է։ Գերմանիան պետք է փոխի իր ուղղությունը», - գրել է նա։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դաշնային մակարդակով հայտարարվել է «աջ ծայրահեղական»