ՌԴ Ներքին գործերի նախարարության Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հակաիրավական օգտագործման դեմ պայքարի կազմակերպման վարչությունը արձանագրել է խաբեբաների կողմից Ռուսաստանի քաղաքացիների հետ ռազմական դատախազության անունից հաղորդակցվելու փաստեր, հայտնում է ՌԴ Կիբերոստիկանության տեղեկագիրը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն, խաբեբաները կապ են հաստատում քաղաքացիների հետ ռազմական դատախազության անունից և վախեցնում են նրանով, որ խարդախները հասանելիություն են ստացել նրանց բանկային հաշիվներին։
«Քաղաքացիների բանկային հաշիվներում եղած դրամական միջոցները Ուկրաինա փոխանցելը կանխելու նպատակով չարագործներն առաջարկում են դրանք կանխիկացնել և փոխանցել առաքիչին, որպեսզի վերջինս դրանք պահպանության համար տեղավորի հատուկ բացված բանկային պահատուփում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Այս կապակցությամբ ՌԴ ՆԳՆ-ում հիշեցրել են, որ ռազմական դատախազությունն իրականացնում է օրենքների կատարման նկատմամբ հսկողություն Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում, այլ զորքերում, զինվորական կազմավորումներում և մարմիններում։
«Ռազմական դատախազության աշխատակիցները երբեք չեն զանգահարի քաղաքացիներին վերոնշյալ հարցերով և առավել ևս չեն պահանջի նրանց դրամական միջոցները փոխանցել առաքիչին», - ընդգծել են գերատեսչությունում։




























