Հնդկաստանի բանակը ՝ Փահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո Պակիստանի հետ աճող լարվածության ֆոնին ռուսական զենիթային հրթիռների և  Игла-С շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի նոր խմբաքանակ է ստացել։ Դրա մասին գրում է India Today  պարբերականը։

Այդ հրթիռները տեղակայվում են առաջնագծում՝ թշնամական ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի և հարձակողական ուղղաթիռների դեմ պայքարելու համար։

Նոր Игла-С հրթիռների մատակարարումների հետ մեկտեղ, Հնդկաստանի բանակը միաժամանակ մրցույթ է հայտարարել՝ արագացված ընթացակարգով ևս 48 գործակման կայանքների և շուրջ 90 VSHORADS (IR) հրթիռների ձեռքբերման համար։