Գերմանիայի կանցլերի պաշտոնում Ֆրիդրիխ Մերցի թեկնածության քվեարկության երկրորդ փուլը Բունդեսթագում կկայանա այսօր՝ տեղական ժամանակով ժամը 15:15-ին: Այս մասին հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Ավելի վաղ NTV-ն հայտնել էր, որ Բունդեսթագը կվերսկսի իր նիստը, այն բանից հետո, երբ Մերցն առաջին փուլում բավարար ձայներ չստացավ կանցլեր ընտրվելու համար։





























