ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հայտարարել ԱՄՆ-ում լեզվի նորմի փոփոխության մասին եւ առաջարկել Պարսից ծոցն անվանել Արաբական։ Այս մասին Associated Press-ին հայտնել են կառավարության աղբյուրները։
Նրանց տվյալներով՝ Թրամփը նախատեսում է իր որոշումը ներկայացնել Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Արաբական պետություններն իրենք են պնդում տեղանունը վերանվանելու հարցում։
Առաջին դեպքը չէ, երբ Սպիտակ տան ղեկավարը մտադրվում է փոխել աշխարհագրական անվանումը։ Հունվարի վերջին Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով Մեքսիկական ծոցը վերանվանվել է Ամերիկյանի: ՄԱԿ-ն այս հարցում հայտարարել է, որ աշխարհագրական օբյեկտների անվանափոխումը որեւէ առանձին պետության իրավասությունը չէ։





























