Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ծրագրում է 2025-ից Գերմանիայի պաշտպանության ծախսերը հասցնել տարեկան ավելի քան 60 մլրդ եվրոյի։

Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «Պիստորիուսը ցանկանում է զգալիորեն մեծացնել երկրի պաշտպանության տարեկան բյուջեն»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում:

Նրա տվյալներով՝ ծախսերի ավելացումը նախատեսվում է արդեն 2025թ.։ 2024թ. Գերմանիան բյուջեում պաշտպանական ծախսերի համար նախատեսել էր մոտ 52 մլդ եվրո։