Կրեմլում հույս են հայտնել, որ Կարմիր հրապարակում Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի բոլոր օտարերկրյա հյուրերը կհասնեն Մոսկվա՝ չնայած Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում սահմանված սահմանափակումներին, հաղորդում է РИА Новости-ն։

Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում, ներառյալ՝ նախորդ օրը՝ մայիսի 6-ին, ինչպես նաև մայիսի 7-ին, քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու սահմանափակումներ են մտցվել։

Դա անդրադարձել է, մասնավորապես, «Шереметьево», «Внуково», «Домодедово», «Жуковский» օդանավակայանների, ինչպես նաև Սոչիի, Կազանի և այլ տարածաշրջանների օդանավակայանների վրա։

Որոշ չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են։ Росавиация-ն չորեքշաբթի առավոտյան հայտնել է, որ ավիաընկերությունները քայլեր են ձեռնարկում չվացուցակը կայունացնելու համար։

«Հուսով ենք՝ ամեն ինչ կկարգավորվի այնպես, որ բոլորը կարողանան թռչել»,-նշել է ՌԴնախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին։