Երկուշաբթի նավթի գինը բարձրանում է Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային բանակցություններում առաջընթացի ակնկալիքով:

Brent մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 64,33 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,42 դոլարով (0,66 տոկոս) գերազանցում է նախորդ աճուրդների փակման ցուցանիշը։ Ուրբաթ այդ պայմանագրերը թանկացել են 1,07 դոլարով (1,7 տոկոս)՝ հասնելով 63,91 դոլարի մեկ բարելի դիմաց։

WTI-ի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0,47 դոլարով (0,77 տոկոս)՝ հասնելով 61,49 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդի արդյունքներով այդ պայմանագրերի արժեքը բարձրացել է 1,11 դոլարով (1,85 տոկոս)՝ հասնելով 61,02 դոլարի մեկ բարելի դիմաց։