Նավթի գինը երեքշաբթի կայունացել է՝ Վաշինգտոնի եւ Պեկինի կողմից առեւտրային մաքսատուրքերը 90 օրով փոխադարձ նվազեցնելու մասին հայտարարությամբ պայմանավորված՝ նախորդ օրվա ուժեղ աճից հետո:

ԱՄՆ-ը կիջեցնի չինական ապրանքների մեծ մասի մաքսատուրքերը մինչեւ 30 տոկոս, Պեկինը կիջեցնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը մինչեւ 10 տոկոս: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն մայիսի 14-ից, հայտնել են Սպիտակ տանը։

Brent-ի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 0,14 դոլարով (0,22 տոկոս)՝ հասնելով 64,82 դոլարի մեկ բարելի դիմաց։ Երկուշաբթի Brent-ը թանկացել է 1,05 դոլարով (1,64 տոկոս)՝ հասնելով 64,96 դոլարի մեկ բարելի դիմաց։

WTI-ի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,08 դոլարով (0,13 տոկոս)՝ հասնելով 61,87 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդում պայմանագիրն աճել է 0,93 դոլարով (1,52 տոկոս)՝ հասնելով 61,95 դոլարի մեկ բարելի դիմաց։